News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Intel ընկերության գլխավոր տնօրեն Բրայան Կրժանիչը հեռացվել է պաշտոնից. նա կզրկվի իր տեղից տնօրենների խորհրդի կազմում, հաղորդում է Intel-ի մամուլի ծառայությունը: Որոշման համար պատճառ էր դարձել Կրժանիչի սիրավեպն իր ենթականերից մեկի հետ, ինչը հակասում է ընկերությունում գործող կանոններին, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Intel-ի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ ընկերության տնօրենների խորհուրդը կողմ է քվեարկել է Կրժանիչի հեռացմանը, քանի որ վստահ է, որ Intel-ի բոլոր աշխատակիցների պարտավոր են հարգել ընկերության արժեքները եւ հետեւել դրանում ընդունված վարքագծի պահանջներին:

Intel-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոբերտ Սվանը, ով նախկինում զբաղեցնում էր ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեին պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ