News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 17
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծիք է հայտնել, որ վերջին շրջանում Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ տրանսատլանտյան կապերը թուլացել են, եւ կոչ է արել ջանքեր գործադրել ռազմաքաղաքական բլոկի ամրապնդման համար: Այս մասին նա հայտարարել է Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Լոնդոնում հուլիսի 11-12-ին ունեցած իր ելույթի ժամանակ, փոխանցում է DW-ն:

«Տրանսատլանտյան գործընկերության պահպանումը բխում է մեր ռազմավարական շահերից»,- նշել է Ստոլտենբերգը: «Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների միջեւ տարբերություններն այնպիսի հարցերում, ինչպիսիք են առեւտուրը, կլիման եւ Իրանի հետ միջուկային գործարքը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Այնուամենայնիվ, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքերի տարածման, կիբերհարձակումների եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի ագրեսիվ վարքի հետ կապված աշխարհն իր անվտանգությանն ուղղված անկանխատեսելի մարտահրավերների է բախվում: Այս առումով Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Ատլանտիկայի երկու կողմերում գտնվող պետությունների միջեւ փոխգործակցությունը կհաջողվի պահպանել: «Պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն նման մարտահրավերների է բախվում, մենք պետք է միասնական լինենք»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումը Թրամփն իրադարձությունների վատ զարգացում է անվանել Գերմանիայի եւ ՆԱՏՕ-ի համար
«Ինձ թվում է, որ դա վատ է Գերմանիայի համար, վատ է գերմանացիների համար...
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ոտքերի վրա հազիվ կանգնող Յունկերը գրեթե ընկել է Պորոշենկոյի վրա
Առաջին անգամ չէ, որ Յունկերին կասկածում են ալկոհոլի չարաշահման մեջ...
Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, սակայն կզարգացնի հարաբերություններն Արեւմուտքի հետ. Փաշինյան
«Մենք կամրապնդենք հայկական ժողովրդավարությունը մեր միջազգային գործընկերների օգնությամբ կամ՝ առանց դրա...
ԱՄՆ-ն 100 տոկոսով հավատարիմ է ՆԱՏՕ-ին․ Պենտագոնի ղեկավար
Դաշինքն ավելի ուժեղ է դարձել․․․
Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կունենա իր հետեւանքները․ ՌԴ ԱԳՆ
Երբ մի կողմում փոփոխություններ են լինում, հետեւանքներ են գալիս մյուս կողմից․․․
Կանադայի վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հաստատել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր մասնակցությունը (ֆոտո)
Վարչապետը Բրյուսելում աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ...
Ամենաշատ
Partner news