News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Բաքվի եւ Երեւանի լիակատար համաձայնությամբ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հինգշաբթի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տխրահռչակ բանաձեւերի իրականացման հնարավորության վերաբերյալ հարցին, Լավրովը մասնավորապես ասել է.

«Մեր գործընկերուհուն՝«Մոսկվա-Բաքու» գործակալության ներկայացուցչին, ինչպես հասկանում եմ, հետաքրքրում է ղարաբաղյան հակամարտության իրավիճակը: Այդ բանաձեւերը ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ: Դրանք շատ առումներով թույլ են տվել, հիմնականում այն քայլերի հետ, որոնք նախաձեռնվել են «երկրի վրա», այդ թվում մեր երկրի կողմից, դադարեցնել այդ արյունալի իրավիճակը, այն քաղաքական երկխոսության դաշտ տեղափոխել:

Առանց բացառության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում համաձայնվեցին լուծել մնացած բոլոր հարցերը, ներառյալ տարածքների ազատագրման եւ քաղաքական կարգավորման հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու միջոցով: Այդ ժամանակից մենք բոլորս դրանով ենք զբաղվում:

Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Բաքվի եւ Երեւանի լիակատար համաձայնությամբ աշխատում է մեր առջեւ գտնվող խնդիրները լուծելու համար: Դրա իրականացման համար հակամարտության կողմերի միջեւ կոնսենսուս է հարկավոր: Երբ մենք այդ ուղղությամբ շարժվենք, ես վստահ եմ, որ կարգավորումը մոտ կլինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ