News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի սենատորները նոր քայլեր են ձեռնարկել Թուրքիային F-35 կործանիչների փոխանցումը կանխելու համար:

Ինչպես հաղորդում է CNN-ը, Թուրքիային երկու կործանիչները փոխանցելուց բառացիորեն 2 րոպե առաջ դեմոկրատ եւ հանրապետական սենատորների խումբն առաջարկել է փոփոխություններ կատարել հատկացումների համար օրինագծում, որով կարգելվի  օտարերկրյա գործողությունների եւ դրանց հետ կապված ծրագրային միջոցները օգտագործել Թուրքիային F-35 կործանիչների փոխանցումն իրականացնելու համար, եթե պետքարտուղար չհաստատի, որ Թուրքիան չի գնելու ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրները:

Պենտագոնում աղբյուրի համաձայն, անհանգստությունը կայանում է նրանում, որ եթե C-400-ը միացվի Թուրքիայի ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգին, դրանք կարող են F-35-ի վերաբերյալ  տեխնիկական տվյալներ հավաքել եւ այս տեղեկատվությունը կանխամտածված կամ ոչ կանխամտածված կերպով կարող է փոխանցվել Մոսկվային:

 «Մտահոգությունը նրանում է, որ F-35-ը ՆԱՏՕ-ի ամենակատարյալ ինքնաթիռն է եւ եթե Թուրքիան գնի C-400-ը, դա ռուսներին թույլ կտա տեղեկություններ ստանալ, թե ինչպես  ավելի լավ հարձակվել F-35-ի վրա», - CNN-ին ասել է դեմոկրատ, օրինագծի փոփոխության համահեղինակ Քրիս վան Հոլենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ