News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 21
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած հավաստի տվյալներով, օրերս ծանր խոսակցություն է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի միջեւ:

Հիմնական թեման եղել է դաշինքի հետագայի, ինչպես նաեւ արտահերթ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցերը: Մարուքյանն ու Սարգսյանը, մասնավորաբար, նշել են, որ Փաշինյանը անընդհատ նեղացնում է գործընկերներին՝ թե՛ «Լուսավոր Հայաստանին», թե՛ «Հանրապետություն» կուսակցությանը:

Նրանք վարչապետին զգուշացրել են, որ վերջնարդյունքում կարող է մենակ մնալ (եթե, իհարկե, հենց դա չէ նրա ցանկությունը), իսկ այդ պարագայում որքան էլ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը լինի, միայն ՔՊ–ով իշխանություն ձեւավորել արտահերթ ընտրություններից հետո հազիվ թե հաջողվի:

«Փաստի» աղբյուրների համաձայն, եռյակը կոմպրոմիսի է եկել մի շարք հարցերի շուրջ: Որպես առաջին քայլ, վարչապետը չի ստորագրել Մանե Թանդիլ յանի հրաժարականի դիմումը: Հետագայի համար պայմանավորվել են կարեւորագույն նշանակության հարցերի շուրջ որոշումներից առաջ խորհրդակցել գործընկեր ուժերի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ անորոշության տագնապը. այն հիբրիդային մարտահրավեր է, որը բյուրեղանում է. Վահե Հովհաննիսյան
«Ի՞նչ է լինելու, ո՞նց է լինելու» տիպի հարցերն են հայաստանյան օրակարգը ձևավորում...
«Ժողովուրդ». ՀՔԾ-ն դիմել է այլ միջոցների. Մանվել Գրիգորյանի իրական խնդիրները շուտով կպարզվեն
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել...
«Փաստ». 2 մեքենա, այգետնակ եւ մոտ 42 հազար դրամ. սոցապ փոխնախարարի ունեցվածքը
Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ նրա դրամական միջոցը կազմել է...
«Ժամանակ». Ուրիխանյանը՝ կենդանասեր. Պաշտպանել, որ ԱԺ պատգամավորները չհայտնվեն առյուծների վանդակում
Իրականում ում իրավունքներն է պետք պաշտպանել օրենքով...
«Հրապարակ». Շմայսի ու Լֆիկի ոգին է թեւածում
Ձեր հեղափոխությունը նշանային համակարգով էր, ուստի հենց այնպես չէ...
«Փաստ». Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարեւոր. Կա հստակ քաղաքական ենթատեքստ եւ հանձնարարական
Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական իրավաբան պատգամավորները...