News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄ մի քանի նահանգների ղեկավարությունը, իրավապաշտպան կազմակերպությունները եւ գլխավոր դատախազը միացել են ընտանիքների բաժանման քաղաքականության դեմ պայքարին, որը մինչեւ վերջերս վարում էր ԱՄՆ ղեկավարությունը:

Ինչպես հայտնում է USA.one-ը, ընդհանուր առմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների դեմ դատական հայց է ներկայացրել ԱՄՆ 10 նահանգ:  Այս նահանգների ղեկավարների կարծիքով՝ հրամանը, որը Թրամփը ստորագրել է նախօրեին, չի լուծում առաջացած խնդիրը, քանի որ դրանում չի նշվում, թե երբ են միգրանտներին վերադարձնելու իրենց երեխաներին:

Խումբը, որը մտադիր է խմբակային հայց ներկայացնել, կղեկավարի Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը: Այս գործընթացին մտադիր են միանալ նաեւ Մերիլենդի եւ Մասաչուսեթսի հայտնի փաստաբանները: «Սա դաժան եւ հակասահմանադրական քաղաքականություն է: Մենք մտադիր ենք կանգնեցնել այն»,- իր ելույթում հայտարարել է գլխավոր դատախազը: Ներկայացված հայցում նշվում է, որ ընտանիքների բաժանման քաղաքականությունը խախտում է ծնողների եւ նրանց երեխաների իրավունքները, ինչպես նաեւ խտրական է ներգաղթյալների նկատմամբ:

Բացի այդ, հայցվորների խումբը կողմ է հանդես գալիս հունիսի 20-ին ստորագրված հրամանի ընդլայնմանը, որը արգելում է երեխաների բաժանումը միգրանտ ծնողներից: Ֆերգյուսոնը նշել է, որ հրամանում պետք է հստակ նշվի, թե ինչ ժամկետներում են իշխանությունները մտադիր վերամիավորել ընտանիքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ