News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ֆինանսական կարգավորիչը երկրի բանկերին հանձնարարել է հայտնել ճապոնական եւ հյուսիսկորեական 10 համատեղ ձեռնարկությունների մասնակցությամբ ցանկացած կասկածելի դրամական փոխանցումների մասին, հաղորդում է Reuters-ը: Ֆինանսական ծառայությունների գործակալությունը ճապոնական բանկերից եւ վարկային միություններից պահանջում է հայտնել այդպիսի փոխանցումների մասին:

Անցյալ տարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել Հյուսիսային Կորեայից անհատների կամ խմբերի մասնակցությամբ նոր համատեղ ձեռնարկությունների ստեղծման, ինչպես նաեւ արդեն գոյություն ունեցող ձեռնարկություններ ներդրումներ կատարելու արգելքի մասին:

Ֆինանսական ծառայություններ մատուցող գործակալությունը, որը մտահոգված է առ այն, որ Ճապոնիայի վարկատուները բավարար ջանքեր չեն գործադրում փողերի լվացման եւ այլ ապօրինի գործարքների դադարեցման համար, բանկերին կոչ է անում ակտիվացնել քայլերը կասկածելի գործարքների բացահայտման ուղղությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ