News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,– գրել է նա Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանն այդ պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին։ Վահան Կոստանյանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից է եւ ակտիվ մասնակցել է ակադեմիական տարկետման պահպանմանն ուղղված ակցիաներին: 

Ավելի ուշ Կոստանյանը պարզաբանել է, թե ինչու է դիմել այդ քայլին. «Այսօր առավոտյան մասնակցել եմ ակադեմիական տարկետում շնորհող հանձնաժողովի հարցազրույցին։ Դիմումս ներկայացրել եմ, որպեսզի հանձնաժողովի անդամները չունենան որևէ կաշկանդվածություն ինձ օբյեկտիվորեն քննելու համար: Պատրաստ եմ շարունակել ծառայել ՀՀ֊ին ու միաժամակ ապացուցել, որ պետական ծառայությունն ու գիտությունը համատեղելի են»:

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Վահան Կոստանյանը դիմել է ԿԳՆ՝ բանակից ակադեմիական տարկետում ստանալու հավակնելու համար։ «Զինկոմիսարիատում հանձնաժողովը արձանագրել է, որ ունեմ բարակ աղիքի խնդիր և նորմայից մեծ քար երիկամում»,-ասել էր Կոստանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ