Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պատրաստվում է հուլիսին այցելել Իրան, որպեսզի հաստատի իր աջակցությունը Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման համաձայնագրի պայմաններին, հաղորդում է Kyodoсо տեղեկատվական գործակալությունը։
Սա կլինի Ճապոնիայի վարչապետի առաջին այցn Իրան 1978 թվականից ի վեր։ Սինձո Աբեն ծրագրում է իր շրջագայությունների շրջանակներում այցելել Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներ։
Հաղորդվում է, որ Տոկիոն մտադիր է ամրապնդել իր կապերն Իրանի՝ որպես նավթի եւ գազի խոշոր մատակարարի հետ։ Աբեն պատրաստվում է նաեւ այցելել Սաուդյան Արաբիա եւ Եգիպտոս, որ հաստատի իր սերտ հարաբերություններն նաեւ արաբական երկրների հետ։