News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ոչ մի լումայի հափշտակություն տեղի չի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Էլլիպս Ջի Էյ» եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության  տնօրեն Ալեքսան Զաքարյանն՝ անդրադառնալով  այս ընկերությունում ոստիկանության բացահայտումներին։

Հիշեցնենք, որ ոստիկանությունն օրեր առաջ հատուկ գործողություններ է կատարել  այս ընկերություններում եւ պարզել, որ «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլիփս» ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:

«Չկա նման բան, ոչ մի լումայի հափշտակություն տեղի չի ունեցել, ես կարծում եմ՝ շտապել են մի քիչ հայտարարություն անելուց առանց նորմալ թղթերն ուսումնասիրել ու սխալ հայտարարություն են արել, ես կարծում եմ` կուղղեն, որովհետեւ մի տեղ, որտեղ չկա հափշտակում, չի կարող վերագրվել հափշտակում: Նման բան գոյություն չունի: Ես ավելի քան 100 տոկոսով վստահ եմ, կարող եմ բացատրել` ինչն է բանը: Մեղսագրել են ամբողջ գումարը, որը 15 ամսվա ընթացքում «Սեքյուրիթի դրիմ»–ը վճարել է «Էլլիպս»–ին եւ պնդում են, որ այդ ամբողջ գումարի դիմաց ոչ մի բան «Սեքյուրիթի դրիմ»–ը չի ստացել, իսկ դուք փողոցներում չեք տեսել «Էլլիպս»–ի սպասարկումը, էդ ամբողջ կամերաների վրա «էլիպս»–ը գործ էր անում, ուղղակի շտապել են, ուզել են արագ հայտարարություն անել, ոչինչ կուղղեն էլի»,–ասել է Ալեքսան Զաքարյանը:  Ըստ նրա՝ այդ ամբողջ գումարը հիմնավորված ծախս է։

«Ամեն ինչը նորմալ է, ուղղակի, որ մեզ կապել են անհասկանալի պատճառներով Սաշիկի հետ, որը որեւէ կապ չունի Սաշիկի հետ, մենք Սաշիկին ոչ ճանաչել ենք, ոչ էլ առիթ ենք ունեցել հանդիպելու, ոչ ես, ոչ եղբայրս, ոչ մի կապ նրա հետ չկար, ուղղակի երեւի տենց էր հարմար, որ ամբողջ մեր ձեռնարկությունը ստիպեց բոլորին հավասար լինել երթեւեկության առաջ, սրանից առաջ ոչ մի պետական ծառայող բարձրաստիճան պաշտոնյա չէին տուգանվել, քշում էին՝ ոնց ուզում էին, ու հանկարծ այս համակարգը բոլորին ստիպեց հավասար լինել օրենքի համար, ու տարածեցին այս լուրերը Կապված Սաշիկի հետ։ Նույն թալանելը էլի կապվում է Սաշիկի անվան հետ»,–ասել է տնօրենը։

«Սեքյուրիթի Դրիմ»-ն ու «Էլիփս»-ն ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել. ոստիկանություն

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ