News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր՝ հունվարի 25-ին Վրաստանի հեռուստատեսության ուղիղ եթերում խուսափել է հստակ պատասխան տալ հասարակ հարցին, թե մտադի՞ր է, արդյոք, պայքարել երկրի վարչապետի պաշտոնի համար 2013-ին, երբ կլրանա նրա նախագահական երկրորդ ժամկետը:

«Հիմա կարեւորը հիմնական խնդրի վրա կենտրոնանալն է, իսկ դա իշխանության ապակենտրոնացումն է: Թույլ տվեք դա անել: Ինձ մնացել է 3 տարի եւ ես կենտրոնացել եմ դրա վրա»,- ասել է նա ուղիղ եթերում ու հավելել. «Գլխավորը ոչ թե այն է, թե որտեղ կլինեմ ես, այլ այն, թե որտեղ կլինի երկիրը: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին առաջնորդվել այդ սկզբունքով»:

Վրաստանի նախագահի խոսքով, ներկայումս Վրաստանում նոր Սահմանադրություն է ընդունվել, որը ենթադրում է երկրի կոլեկտիվ ղեկավարում: Նոր Սահմանադրությունը ենթադրում է վարչապետի դերի մեծացում, որի դեմ, ի դեպ, հանդես էր գալիս Սահակաշվիլին, ով չէր ցանկանում նախագահի իշխանության թուլացում:

«Մենք ներքին դժվարություններ, տնտեսական պատժամիջոցներ ու լայնամասշտաբ ինտերվենցիա ենք հաղթահարել, եւ միայն հիմա ինչ-որ բան ստեղծելու հնարավորություն է ստեղծվել, թեեւ երկրի 20 տոկոսը զավթված է»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Ամենաշատ