News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հունվարից պայմանագիր ունենք, որ եւ հին սրահի, եւ նոր սրահի աշխատողները պետք է վճարեն 50 հազար դրամ, բայց քանի որ եկան խնդրեցին, որ 2 ամսով զեղչ արվի, որոշեցինք, որ վճարեն հին գնով՝ 35 հազար դրամ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ոսկու աշխարհ» տոնավաճառի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը՝ անդարդառնալով տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիային:

Նշենք, որ աշխատակիցները պահանջում են 35 հազար դրամից 20 տոկոս զեղչ արվի:

«Մենք բացատրել ենք, որ ամեն ինչ թանկանում է, որ 28 տարի առաջ 35 հազար դրամով պայմանագիր ենք կնքել: Հիմա եթե մենք սնանկանանք, չկարողանանք մեր մուծումները կատարել, ծախսերը կատարել, չե՞ք ասի՝ հո հիմար չե՞ս, չէի՞ր կարողանում հաշվարկել, տեսնել՝ քեզ ձեռնտո՞ւ է՝ այդ բիզնեսով զբաղվելը, թե ոչ:

Կառավարությունից եկել էին, ասացին 20 տոկոս իջեցրեք վարձը, մյուսները արդեն իջեցրել են: Մենք էլ 50 հազարից ենք զեղչ արել եւ վարձավճարը դարձրել 40 հազար դրամ: Ես այլեւս զիջելու տեղ չունեմ, քանի որ այդ հավաքած գումարից հարկ եմ տալիս»,-ասաց Վաղարշ Աբրահամյաննը:

Նա նշեց, որ ինքն աշխատողներին ասել է, որ եթե ձեռնտու չէ, կարող են գնալ այլ շուկաներում աշխատել. «Ես ասել եմ, որ չեմ կարողանում էդ վարձավճարում տեղավորվել, գնացեք «Ռոսիա»-ում ավելի լավ պայմաններով ոսկու բաժին կա, տեղափոխվեք այնտեղ: Կամ գնացեք «Տաշիր», էլի էստեղից մոտ է ու պայմանները մի քանի անգամ լավն են, բայց չեն ուզում տեղափոխվել: Ի՞նչ պարտադիր է, որ հավերժ այստեղ աշխատեն»:

Տնօրենի խոսքով, աշխատողների մոտ 90 տոկոսը 50 հազար վճարում է եւ գոհ աշխատում է, բողոքում են միայն 70-80 աշխատող:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի «Ոսկու աշխարհ» շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում շուկայի շենքի մոտ: Ակցիա մասնակիցները պահանջում են իջեցնել տաղավարների վարձավճարները։ Մասնավորապես, նրանց խոսքով, վարձավճարը եղել է 35 հազար դրամ, սակայն հունվարի 1-ից որոշ սրահների վարձավճարները դարձել է 50 հազար դրամ: «Քանի որ մեր սրահի մուտքը փակ էր, մեզ համար վարձը չավելացրին: Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վարձավճարները պետք է իջնի 20 տոկոսով, զիջում պետք է արվի: Մենք հիմա ուզում ենք, որ 35 հազարը զեղչվի 20 տոկոսով, իսկ մեզ ասում են, որ պետք է վճարեք 40 հազար: Այն տրամաբանությամբ, որ 50 հազարը 20 տոկոսով զեղչված լինում է 40 հազար, բայց մեր վճարը եղել է 35 հազար: Մենք 5 տարով պայմանագիր ունենք, որտեղ կոնկրետ նշված է վարձավճարը 35 հազար դրամ, հիմա մեկ տարի հետո ուզում են փոխել վարձավճարը»,-հայտարարել են ակցիայի մասնակիցները:

Նրանց խոսքով, շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանն էլ սպառնացել է փակել այդ սրահը, եթե չվճարեն իր ասած գումարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ