News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման ակտիվիստները Քանդահար նահանգի ճանապարհաշինական ընկերության 33 աշխատակցի են առեւանգել, եւս չորս մարդ զոհվել է թալիբների հետ փոխհրաձգության ժամանակ, հաղորդում է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի ներկայացուցիչ Դավուդ Ահմադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել  ուրբաթ գիշեր ճանապարհի կառուցվող հատվածում: Թալիբները առեւանգել են ընկերության անվտանգության ծառայության 20 եւ ինժեներատեխնիկական անձնակազմի 13 աշխատակցի:

Անվտանգության ծառայության առնվազն չորս աշխատակից զոհվել է զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ, եւս մեկը վիրավորվել է: Ահմադիի խոսքով՝ կենդանի մնացած աշխատակիցը տեղեկություն չունի իր գործընկերների ճակատագրի մասին: Բացի այդ, հարձակման ժամանակ թալիբները շինարարական ընկերության մոտ 125 ավտոմեքենա են ոչնչացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակումից հինգ չինացի ինժեներ է զոհվել
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել․․․
Ինգուշեթիայում ԴԱԻՇ-ին օգնելու կասկածանքով ջիու-ջիցուի աշխարհի չեմպիոն է ձերբակալվել. Известия
Ինչպես Известия-ին հայտնել են ԱԴԾ-ից, աշխարհի չեմպիոնը կապ է պահպանել ԴԱԻՇ-ի հետախուզման մեջ գտնվող անդամների հետ և օգնել նրանց հանցավոր գործողություններում...
Ամենաշատ