News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պետք է կազմակերպել քննարկումներ խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ, որ աշխատանքն ընթանա ավելի հեշտ ու շարժունակ։ Այս մասին հունիսի 22-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ մեկնաբանելով Ընտրական օրենսգրքում «Ծառուկյան» խմբակցության առաջարկած փոփոխությունները։

Նրա խոսքով, այդ քննարկումներից հետո ենթադրվում է համատեղել ու դիտարկել գաղափարների ու առաջարկների առաջքաշումը։

«Ծառուկյան» խմբակցությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում է երեք հիմնադրույթների շուրջ։ Փոփոխությունների առաջին առաջարկը՝ համամասնական ընտրակարգը պետք է ամբողջությամբ փոփոխվի 100–տոկոսանոցով։ Այսինքն՝ մենք պետք է ամբողջությամբ հրաժարվենք ռեյթինգային ընտրակարգից»,–պարզաբանել է Բագրատյանը։

Միաժամանակ, նա շեշտել է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ընտրությունների մասնակիցների միջեւ խնդիրներ են առաջացել, որոնք առաջադրվել են ռեյթինգային համակարգի միջոցով այնպիսի ընտրախախտումներով, ինչպիսիք են ընտրողներին կաշառելը, վարչական լծակների կիրառումը, ճնշումը եւ այդպես շարունակ։ Այսպիսով, Բագրատյանի խոսքով, այդ համակարգից հրաժարվելով կարելի կլինի նվազեցնել վերոհիշյալ ռիսկերը։  

Բացի այդ, պատգամավերը վստահ է, որ այդպիսով կարելի կլինի բացառել կրկնաքվեարկությունն ընտրությունների ժամանակ, բայց դա հնարավոր կդառնա նոր ԸՕ–ի եւ հետեւաբար նաեւ համակարգի ներդրմամբ. «Դա հնարավոր կլինի միայն ընտրողների մատնահետքերի ընդհանուր ռեգիստրի ներդրմամբ։ Ցավոք, այս դեպքում մենք որոշակի խնդիրներ ունենք ժամանակի տեսանկյունից։ Հնարավոր է՝ մենք չենք հասցնի այն ներդնել մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը։ Այս պատճառով, առաջարկվում է այլընտրանք՝ ընտրողների մատների թանաքով ներկման միջոցով, որը թույլ կտա խուսափել կրկնաքվեարկությունից»,–նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ մեթոդն արդեն կիրառվել է Վրաստանում։

Երրորդ առաջարկը հիմա գտնվում է քննարկումների փուլում եւ վերաբերում է ակտիվ է պասիվ ընտրողների ցուցակին։ Այսպես, ակտիվ են համարվում ՀՀ–ում գտնվող ընտրողների ցուցակը, իսկ պասիվ՝ ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են արտասահմանում։

Այսպիսով, միավորելով եւ համեմատելով այդ ցուցակը, կարելի կլինի բացառել այլ ընտրողների փոխարեն քվեարկելու հնարավորությունը։ Բագրատյանը նաեւ հայտարարել է, որ իրենք ունեն բազմաթիվ այլ տեխնիկական առաջարկներ։ Այդ փոփոխությունների նպատակը արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումն է։ Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարվոր ժամկետների մասին՝ Բագրատյանը նշել է, որ ըստ երեւույթին, դրանք կանցկացվեն հաջորդ տարվա մարտ–ապրիլ ամիսներին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ