News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամառային արձակուրդների շրջանին ընդառաջ Beeline-ը հայտարարում է թարմացված «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործարկման մասին։ Գտնվելով ռոումինգում՝ Beeline-ի բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային բաժանորդները կարող են շահավետ սակագներով ընդունել բոլոր մուտքային զանգերն ու զանգեր կատարել դեպի Հայաստան, տեղական ուղղություններով, ինչպես նաեւ օգտվել բջջային ինտերնետից։ Beeline-ն այս տարի հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես ինտերնետի սակագներին։

Զանգերի արժեքը ծառայության շրջանակում կազմում է 150 դր/րոպե, իսկ ինտերնետը հասանելի է 10 դր/ՄԲ սակագնով։

«Ամառային արձակուրդների շրջանը սկսվում է, եւ Beeline-ն ուրախ է առաջարկել բարելավված «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը, որում հիմնական շեշտը դրել ենք ռոումինգում բջջային ինտերնետի արժեքի վրա։ Հետադարձ կապը մեր հաճախորդներից ցույց է տալիս, որ ամենից շատ նրանց հետաքրքրում է հենց համացանցից օգտվելը, եւ ես հույս ունեմ, որ մեր նոր առաջարկը կդարձնի ռոումինգն էլ ավելի պարզ ու շահավետ, իսկ մեր հաճախորդների հանգիստը՝ ավելի հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը գործելու է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներում, ինչպես նաեւ ԱՄԷ-ում, Եգիպտոսում, Շրի Լանկայում, Իրանում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսրայելում, Չինաստանում եւ Թուրքիայում՝ այդ երկրների ցանկացած օպերատորներին միանալիս։

«Ռոումինգ փաթեթ» ծառայությունը միացնելու համար կանխավճարային բաժանորդները պետք է հավաքեն 255# հրահանգը։ Օրվա ընթացքում օգտագործած ծավալի մասին տեղեկություն կարելի է ստանալ 215# հրահանգով։ Հետվճարային բաժանորդները կարող են ծառայությունը ակտիվացնել *245# հրահանգով։

Ծառայությունը հասանել է մինչեւ 2018 թ․ հոկտեմբերի 31-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ Beeline-ի հաճախորդները ռոումինգում ցանկացած երկրից կարող են անվճար զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն +374 8000 0612 համարով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ