News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դադարեցնում է իր մասնակցությունը Հունաստանի ֆինանսական օգնության ծրագրում: Աթենքին անհրաժեշտ գումար տրամադրելու ժամկետը «միանշանակ սպառվել է»: Այս մասին Լյուքսեմբուրգում Եվրախմբի ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը, փոխանցում է DW-ն:

Լագարդը նաեւ խոստացել է գնահատել Հունաստանի պարտքի կայունությունն Աթենքում իշխանությունների հետ խորհրդակցություններից հետո, որոնք կսկսվեն հաջորդ շաբաթ: Նրա խոսքով՝ եվրագոտու ֆինանսների նախարարների կողմից համաձայնեցված ճգնաժամից դուրս եկող երկրին աջակցելու լրացուցիչ քայլերը միջնաժամկետ հեռանկարում կբարելավեն պարտքերի կայունությունը եւ կնվազեցնեն Հունաստանի վերաֆինանսավորման ռիսկերը: Միեւնույն ժամանակ, ԱՄՀ-ն կասկածներ ունի պարտքի երկարաժամկետ կայունացման հետ կապված, հավելել է Լագարդը:

Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը Եվրախումբը պայմանավորվածություն էր ձեռք բերել ֆինանսական աջակցության երրորդ ծրագրի ավարտից հետո Հունաստանի համար արտոնյալ պայմանների վերաբերյալ: Աթենքը 15 միլիարդ եվրո կստանա պահուստային ֆոնդի ստեղծման համար, ինչպես նաեւ՝ զգալի մեղմացումներ՝ վարկերը մարելու հարցում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news