Հարավային Կարոլինայում ճակատին ատրճանակի դաջվածքով ամերիկացին ձերբակալվել է ապօրինի զենք պահելու համար:
ABCNews-ի փոխանցմամբ՝ Մայքլ Վինեսը ավտովթարի ենթարկվելուց հետո փորձել է դեն նետել զենքը: Փրկարարները նկատել են, որ նա փորձում է ազատվել ատրճանակից եւ հայտնել են ոստիկանությանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու, ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով ավտոմեքենա վարելու եւ արագության գերազանցման համար: