News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանիան գտնվում է «անկանոն բրեքսիթի» գործընթացում եւ կոչ է անում կառավարությանը դադարեցնել խաղալ ժամանակ ձգելու համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Գերմանիայի արդյունաբերության դաշնության գլխավոր տնօրեն Յոախիմ Լանգը, փոխանցում է  AP–ն։

Նրա խոսքով, վտանգ կա, որ հաջորդ տարվա մարտին Բրյուսելն ու Լոնդոնը դատարկ ձեռքերով կմնան։ Հենց 2019 թվականի մարտին պետք է ավարտվի ԵՄ–ից Բրիտանիայի ելքը։

Լանգը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հանրաքվեից հետո չի վերահսկում անկանոն բրեքսիթը։ Նա գտնում է, որ Լոնդոնը պետք է համաձայնվի, որ միայն Մաքսային միությունն ու ԵՄ ներքին շուկան թույլ կտան նրան լուծել իռլանդական սահմանի առանցքային հարցը։ «Բրիտանական կառավարությունը դեռեւս ժամանակ է ձգում: Այս ռազմավարությունը աղետի է տանում: Անհրաժեշտ է կուրսի հստակ շտկում իրականացնել»,–շեշտել է Լանգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ