News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


«Ոսկու աշխարհ» տոնավաճառի աշխատողները վստահեցնում են, որ Երեւանի քաղաքապետարանը տարեկան 50 հազարական դրամ է իրենցից գանձում, ինչն անօրինական է:

«Քաղաքապետարանը երկրում իր համար Կառավարություն է ստեղծել, փողոցից ամեն թափթփուկի, լակոտի, քուչում սեմոչկա չրթողի ուղարկում ա մեզ վրա կռիվ, դավի, որ փողը վերցնի մեզնից: Ես չեմ մուծել, ասել եմ՝ թող Տարոնը մուծի, էդքան բան ա վերցրել ժողովրդից, թող հիմա էլ մեր փոխարեն մուծի: Եթե օրինական ա ամեն ինչ, ինչի՞ են գալիս, ասում, թե մի քիչ տուր, արանքից փախցնենք»,- այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում բողոքեցին շուկայի աշխատակիցները:

Ակցիայի մասնակիցների խոսքով, եթե չեն վճարում, 150 հազար դրամով իրենց տուգանում են. «Ինչի՞ պիտի լիցենզիայի համար փող տանք, փողոցային առեւտուր չի սա, շուկայում տեղ ենք վերցրել ու աշխատում ենք, ինչի՞ վճարենք»:

Նշենք, որ այս խնդրին նաեւ շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն է անդրադարձել: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք փորձում են խնդիրը կարգավորել Կառավարության հետ. «Ստացվում է, որ եթե մարդը թանկարժեք մետաղների վաճառքով է զբաղվում, պիտի տարեկան 50 հազար դրամ վճարի, բայց մնացած ինչով ուզում ա զբաղվի, պիտի չվճարի: Ո՞նց է էդպես լինում: Քաղաքապետարանից գալիս, զոռով-շառով, շանտաժի ենթարկելով էդ 50 հազարները տանում են»:

Տպել
Ամենաշատ