News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում հունիսի 22-23-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 22-ին կանխատեսվում է 6, որի դեպքում ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 22-23-ի երեկոյան ժամերին եւ գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +27+29,

Գեղարքունիքում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,

Լոռիում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+26,

Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +29+31,

Արարատում՝ գիշերը`+18+20, ցերեկը` +31+33,

Արմավիրում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +31+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+33,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +21+25,

Արցախում՝ գիշերը` +15+17, ցերեկը՝ +26+29:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Partner news