News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 18
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական եւ եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր էլ շարունակում են բազմապատկվել ու զարգանալ՝ շնորհիվ այն ջերմության եւ փոխվստահության մթնոլորտի, որը տիրում է մեր երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ։

Բոլորովին վերջերս Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի եւ արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ եւս համոզվեցի, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։ Համոզված եմ, որ Ձեր  պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը: 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն` բարեփոխումների իրագործման նոր փուլում, եւ հավաստիացնում, որ Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանը հույս ունի բարելավել Հայաստանին ռուսական գազի մատակարարման տրանզիտի պայմանագիրը․ Բախտաձե
Այդ հարցով բանակցություններն ընթանում են․․․
Երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու լայն հնարավորություններ կան. ԱԺ նախագահը՝ Վրաստանի դեսպանին
Գիորգի Սագանելիձեն համոզմունք է հայտնել, որ հայ եւ վրացի խորհրդարանականներն իրենց ներդրումը կունենան երկկողմ բարիդրացիական հարաբերությունների առավել զարգացման գործում...
Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. ամերիկացի վերլուծաբան
Մենք չենք պարտադրում բոլորին ԱՄՆ-ի օրինակը, սակայն համուզված ենք, որ ժողովրդավարության զարգացումն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չափազանց կարեւոր գործոններ են…
Հայ ոստիկանները սերտորեն աշխատում են վրացի գործընկերների հետ. Ոստիկանություն
Հայ իրավապահները հետեւում են ազատության սահմանափակման օրինական մեթոդներին…
Արթուր Վանեցյանը Վրաստանի իր գործընկերների հետ քննարկել է համագործակցության եւ փորձի փոխանակման հարցեր
ՀՀ ԱԱԾ տնօրենը հանդիպել է Վրաստանի գործընկերների հետ…
Մամուկա Բախտաձեն ներկայացրել է Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը բարեկամական բնույթ ուներ, որի ժամանակ քննարկվել է երկկողմ առեւտրի ծավալների մեծացման հարցը…
Ամենաշատ