News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 18
Տեսնել լրահոսը

Վերջերս  իրանական  կողմի  հետ  կայացած աշխատանքային հանդիպում-քննարկումների արդյունքում նոր  թափ են ստացել Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման աշխատանքները:

«Իրան-Հայաստան 400 կՎ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման» ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան են ներկրվում էլեկտրահաղորդման գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքներն ու սարքավորումները: Մայիսից վերսկսվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև հենարանների համար անհրաժեշտ հողակտորների ձեռքբերման աշխատանքերը, մասնավորապես, նախատեսված 745 հողակտորներից ձեռք է բերվել 693-ը:

Էլեկտրահաղորդման գծի շինարարությունը բաժանված է վեց հատվածների և ընդգրկում է ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերը:

Էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը շուրջ 279 կմ է, որի իրականացման գլխավոր կապալռուն՝ իրանական «Սանիր» ընկերությունն է:   Ծրագրի արժեքը կազմում է՝ 107,9 մլն. եվրո:            

Գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարմանն ու տարածաշրջանային համագործակցության ապահովմանը:

Իրան-Հայաստան 400 կՎ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և 400 կՎ «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:

Նշենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը շարունակելու  է  հետևողական լինել, որպեսզի շինարարական  աշխատանքներն իրականացվեն որակյալ և սահմանված ժամանակացուցին համապատասխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատրաստ ենք անել առավելագույնը՝ գազի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում Իրանի հետ համագործակցության համար. ՀՀ դեսպան
Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա...
Միջազգային կառույցներում Հայաստանը մշտապես դրսեւորել է Իրանի համար նպաստավոր դիրքորոշում. ՀՀ դեսպան
Տնտեսական բնագավառում կարեւոր տեղ է հատկացվել գազի, էներգետիկայի ոլորտի ծրագրերին...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին
Շուտափույթ ապաքինում ցանկանալով ահաբեկչությունից տուժած վիրավորներին…
Մենք երրորդ կողմին վնասող գործընթացի մասնակից չենք դառնա. Փաշինյանը՝ Իրանի հետ հարաբերությունների մասին
Նա նաեւ հաստատեց, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իրան...
Անկախությունը վերստին կերտած Հայաստանի համար Իրանը հանդիսացել է մեր անփոխարինելի ուղեկիցը. ԱԳ նախարար
ՀՀ ԱԳ նախարարի խոսքը Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի կապակցությամբ ընդունելությանը…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի առիթով
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին․․․
Ամենաշատ