News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԵՄ–ն ու Եվրոպական հանձնաժողովը հետաքրքրված չեն վիզայի հարցերը եկամտի աղբյուր դարձնելու հարցում։ Այս մասին Մինսկում հայտարարել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը՝ խոսելով շենգենի վիզաների արժեքի ծրագրվելիք  ավելացումը մինչեւ 80 եվրո, փոխանցում է «ԲելաՊան»–ը։

«Մեր նպատակը վիզաների արագ տրամադրումն ապահովելն է։ Այստեղ որոշակի պայմաններ կան, սակայն մենք մտադիր չենք դրանով գումար աշխատել»,–ասել է նա։  

Նախկինում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանության են արժանացրել Եվրոպական հանձնաժողովի մանդատը Վիզային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցում Եվրոպական խորհրդարանի հետ բանակցություններ սկսելու համար։ Նախատեսվող փոփոխությունների թվում՝ վիզայի համար դիմելու ժամանակահատվածը ոչ ուշ քան մեկնումից 15 օր առաջ սահմանելը եւ հյուպատոսական վճարի ավելացումը 60-ից մինչեւ 80 եվրո։ Վճարի ավելացումը չի վերաբերի այն երկրներին, որոնց հետ ԵՄ–ն ունի վիզայի գործընթացի դյուրացման մասին համաձայնագիր եւ որոնց համար շենգենի վիզայի արժեքը կազմում է 35 եվրո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլինը դեմ է ԵՄ-ի հետ ազատ առեւտրի ռեժիմի մասին Մեյի առաջարկին
Գերմանիայի կառավարությունում կարծում են, որ նման ազատ առեւտրի ռեժիմը «մրցակիցների առումով անհարմար վիճակի մեջ կդներ եվրոպական ընկերություններին»...
Հաշմանդամություն ունեցող լեռնագնացները՝ Արագածի գագաթին. նրանց է միացել նաեւ Պյոտր Սվիտալսկին (ֆոտո)
Արշավը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող հաշմանդամություն ունեցող...
ԵՄ-ն Brexit-ի հարցով Լոնդոնի դիրքորոշումը զարմանալիորեն կոշտ է համարում. Դոնալդ Տուսկ
«Զալցբուրգի գագաթնաժողովից առաջ եւ դրա ժամանակ Մեծ Բրիտանիայի արտահայտած դիրքորոշումը...
Մեյ․ Brexit-ի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները փակուղում են
Մեյը նաեւ ասել է, որ 2016թ․ հանրաքվեի արդյունքների վերանայում չի լինելու․․․
Վրաստանը պետք է անպայման դառնա Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ. Վրաստանի վարչապետ
Սա մեր փիլիսոփայությունն է, մեր առաջնահերթությունները եւ, միաժամանակ, հենց սա է վրացի ժողովրդի կամքը…
Դեսպան․ Լեհաստանն ավարտել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի վավերացման գործընթացը
Լեհաստանը կասկած չունի, որ նոր վարչապետը մտադիր է զարգացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները․․․
Ամենաշատ
Partner news