News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր քաղաքի բնակչին առեւանգելու, ավազակությամբ գույքը հափշտակելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, եւս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Վանաձորի բնակչի առեւանգումը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերի 5-ին. մի խումբ անձինք առեւանգել են տղամարդուն, ապա նաեւ՝ բռնության գործադրմամբ հափշտակել նրա գույքը։

Քննությամբ պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանց գործողություններն ու առնչությունը տուժողի հետ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Լոռու մարզի 5 բնակիչները, տեղեկանալով, որ իրենց ծանոթը՝ Վանաձոր քաղաքի բնակիչը, բանկից ստացել է 300 հազար դրամ վարկ եւ կանխիկացրել, նախնական համաձայնություն են ձեռք բերել այն հափշտակելու հարցի շուրջ: Պլանավորվածի համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Վանաձորի բնակչին առեւանգել են, նրա կամքին հակառակ տեղափոխել տարբեր վայրեր եւ պահանջել հանձնել գումարը: Ստանալով մերժում՝ բռնություն է գործադրվել նրա նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ տղամարդու թաքցրած տեղից գտել են գումարը եւ հափշտակել այն:

Բացի այդ, իրականացված օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը, տեղեկանալով, որ կատարվածի մասին հայտնի է դարձել իրավապահներին, հանդիպել է Վանաձորի բնակչին եւ սպառնացել նրա, նրա ընկերուհու կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել՝ պահանջելով դեպքի հանգամանքների վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրել վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից երեքին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

5-րդ մասնակիցը որպես մեղադրյալ է ներգրավվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2018 թվականի ապրիլի 8-ին ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի մետրոպոլիտենի ոստիկանության թիվ 5-րդ բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել է : Քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Յորքում՝ Լոնգ Այլենդի ափերին շնաձկները հարձակվել են երեխաների վրա
Նյու Յորքում՝ Լոնգ Այլենդի ափերին շնաձկները հարձակվել են երեխաների վրա․․․
Ստուգվում են հայտնաբերվածի ձեռքբերման աղբյուրները. ՀՔԾ պետը՝ Նազիկ Ամիրյանի գործի մասին
Նազիկ Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է...
Մոսկվայից կամավոր հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն
Նույն օրը, նույն բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ..
Վերականգնվել է պետության պատճառված 20 միլիոն դրամի վնասը. ՀՀ դատախազություն
2018թ. մայիսի 25-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության...
Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացնում Հաղարծինում բնապահպանների ծեծի դեպքի մասին
Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ...
Հնդկաստանում ավտոբուսն ընկել է կիրճը. կան զոհեր
14 մարդ է զոհվել, եւս 16-ը վիրավորվել է...
Ամենաշատ
Partner news