News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել եւ վարույթ է ընդունվել քրեական աշխարհում «Անդիկ» մականունով հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի կողմից թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «NEXIUM» գրառումով պլաստմասե տարրա, որի մեջ եղել է 9 հատ հաբ՝ դաջված «M» տառով, իսկ հյուրասենյակից՝ սպիտակ գույնի բյուրեղանման փոշիացված զանգված:

Դատաքիմիական փորձաքննության թիվ 289 Ք-18 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փոշեբյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց՝ 0,24 գրամ քաշով, 9 հատ դեղահաբերում եւս հայտնաբերվել է «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որում «Մեթադոնի» ընդհանուր քաշը կազմում է 0,09 գրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, որն այսօր ստացվել է ՀՀ ՔԿ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել է՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ-ի Կանզաս Սիթի քաղաքում
Տուժած ոստիկանների վիճակը գնահատվում է որպես կայուն...
Երևանում 8-ամյա երեխան սեքսուալ բռնության զոհ է դարձել. կասկածյալը ձերբակալվել է
Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին…
Մարմնավաճառից ստացել է 2-4 հազար դրամ օգուտ. 60-ամյա կինը դատապարտվեց պայմանական ազատազրկման
Լաուրա Մ.-ն հանրային հաստատությունը պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործել և պարբերաբար տրամադրել է...
Ծնողներին ծեծելու մեջ մեղադրվող երիտասարդն ազատվեց պատժից եւ ուղարկվեց հարկադիր բուժման
Վիճաբանության ընթացքում նա ոտքերով եւ ձեռքերով հարվածներ է հասցրել մորն ու հորը...
Օտարերկրացիներին օգնություն էին առաջարկել, ապա կողոպտել. Նրանցից մեկը դիմադրել էր
Պարզվել է նաեւ, որ մեքենան վարել է 29-ամյա Արմեն Բ.-ն, իսկ ուղեւորը եղել է 38-ամյա Արման Ա.-ն...
Սքոթլանդ Յարդը Էյմսբերիի միջադեպի ավելի քան 400 իրեղեն ապացույց է հավաքել
Աշխատանք է տարվում պարզելու՝ այս նյարդակաթվածահարող նյութն արդյոք այն նույն խմբաքանակի՞ց է, որն օգտագործվել է մարտին Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների վրա հարձակման ժամանակ…
Ամենաշատ
Partner news