News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության առեւտրային հարաբերություններում իսկապես չկա ոչ մի սահմանափակում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ խոսելով ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության հեռանկարների մասին։

Նրա խոսքով, ԵՏՄ մեծ ներուժ ունի․ «Հայաստանը սկզբունքորեն կարող է անվերջ արտահանում իրականացնել, եւ մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Փաստացի մեզ մոտ հիմա շատ բարձր տեմպերով աճում է գյուղատնտեսական մթերքների արտահանումը, եւ մենք հույս ունենք, որ կհասնենք արդյունաբերական արտադրանքի արտահանման աճին: Մենք հույս ունենք նաեւ, որ կավելանան զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից եւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրներից դեպի Հայաստան»,-նկատել է ՀՀ վարչապետը։

Նա նաեւ անդրադարձել է Երեւանի եւ Թբիլիսիի հարաբերություններին այն առումով, որ ՀՀ-ն չունի ԵՏՄ երկրների հետ ընդհանուր սահման։ «Հայաստանը շատ լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ: Իմ վերջին այցը Վրաստանի մայրաքաղաք  շատ հաջող էր եղել: Մենք, իհարկե, կաշխատենք Վրաստանի նոր կառավարության հետ, եւ համոզված եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ կզարգանան, քանի որ, բոլորը շահագրգռված են դրանում,  եւ՛ Վրաստանը, եւ՛ Հայաստանը, եւ՛ Ռուսաստանը»,-հավելել է Փաշինյանը։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ագրարային ոլորտում զգալի առաջընթաց կա. Արթուր Խաչատրյանը՝ Վրաստանում է
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այցելել է Վրաստան...
Վստահ եմ, որ մենք կհաղթահարենք Վրաստանի ու Հայաստանի առաջ ծառացած խնդիրները. Մարգվելաշվիլի
Խաղաղություն եւ բարգավաճում բարեկամ հայ ժողովրդին...
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին
Նախարարը դեսպաններին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, կառավարության ծրագրի...
«Ժամանակ». Կարգելափակեն. Հայ վարորդները՝ ի պատասխան Վրաստանի կառավարության հայտնի որոշման
Այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ Վրաստանի կառավարությունը 15 օրով հետաձգել է որոշման ուժի մեջ...
Վրաստանում հավատարմագրված երկրների դեսպանները ճանաչողական այցով ժամանել են Հայաստան
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ Վրաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ…
Նախարարը «Վրացական երկաթուղու» տնօրենի հետ քննարկել է հացահատիկային բեռների՝ ցամաքային փոխադրման արգելքի հարցը
Դավիթ Փերաձեի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը սրանով մի քանի խնդիր է լուծում՝ ճանապարհների բեռնաթափում, անցակետերում հերթերի նվազեցում եւ էկոլոգիական...
Partner news