News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Հասարակության զգալի մասը պատրաստ է արդար ընտրությունների գնալ, սակայն մի հատված կա, որ կտրվի ընտրակաշառքի գայթակղությանը։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին «Թավշյա զրույցներ հեղափոխության դեմքերի հետ» հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Գուցե կան մարդիկ, որոնք չեն գիտակցել, որ իրենք են երկրի տերը»,- ասել է պատգամավորը:

Խոսելով երկրում առկա առաջնահերթ խնդիրներից՝ նա մատնանշել է արդարադատությունը: «Արդարադատության դեպքում մենք կարող ենք ձերբազատվել շատ խնդիրներից: Հանրության մեջ այդ կառույցի նկատմամբ վստահության պակաս կա»,- հավելել է Հակոբյանը։

Պատգամավորը խնդիրներ է տեսնում նաեւ արվեստի, մշակույթի ոլորտում, նշում հասարակության կրթական ցենզը բարձրացնելու անհրաժեշտության մասին. «Պետք է աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի թե՛ թատրոնները, թե՛ ֆիլմարտադրությունն ուղղված լինեն դրան: Իսկ հեռուստատեսությունները եթե չեն կրթում, պետք է գոնե չդեգրադացնեն»:

Հարցին, թե արվեստագետ լինելը քաղաքականության մեջ իրեն օգնում է, թե՞ խանգարում, պատգամավորը նկատել է, որ «արվեստում լինելուն զուգահեռ՝ ինքը զբաղվել է քաղաքականությամբ, ուստի արվեստագետ լինելը ո՛չ օգնել է, ո՛չ խանգարել»։

Իսկ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը լինելու հանգամանքը Հրաչյա Հակոբյանին չի կաշկանդում, միայն «փոքր-ինչ պարտավորեցնում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news