News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ Արմո Ծատրյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 22-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմո Ծատրյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը հունիսի 22-ին ներկայացրել են հրաժարականի դիմումներ:

«Ազգային ժողովի կանոնակարգ»  օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը և ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեւոն Մնացականյանը Արցախի ԱԳՆ-ում ներկայացրել է շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը
ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների հանդիպումը պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ…
Արցախում ամփոփվել են 2018–ի բանակային ուստարվա 1-ին կիսամյակի արդյունքները
Մասնավորապես, շարունակվել են առաջնագծի ինժեներական լրակահավորմանն ու դիտարկման համակարգի կատարելագործմանն ուղղված գործընթացները…
Հայրը խուսափում է երեխային ապրուստի միջոցներ վճարելուց
Ստեփանակերտի քաղաքային վարչություն է դիմել այն մասին, որ նախկին ամուսին նույն քաղաքի բնակիչ 1984թ. ծնված Դ. Ս-ն, 2017թ. սեպտեմբերից…
Բակո Սահակյանը Ֆրանսուա Ռոշբլուանի հետ քննարկել է Արցախ-Ֆրանսիա հարաբերությունները
Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսուա Ռոշբլուանի ավանդն Արցախ-Ֆրանսիա եւ հայ-ֆրանսիական կապերի զարգացման ու ընդլայնման գործում...
Խորհրդակցություն՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների եւ արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչների մասնակցությամբ
Խորհրդակցության ընթացքում արտերկրում Արցախի Հանրապետության դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ներկայացրել են...
Արցախի ԱԳՆ-ն անցել է բարդ ու դժվար ճանապարհ. Բակո Սահակյանը շնորհավել է Արցախի ԱԳՆ 25-ամյակի առթիվ
Գործելով ռազմական դրության պայմաններում՝ գերատեսչությունն անցել է բարդ ու դժվարություններով լի ճանապարհ` պատվով իրականացնելով իր առջեւ դրված խնդիրները...
Ամենաշատ
Partner news