News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեսպանորդների հետ քննարկել է պաղեստինցիների հետ խաղաղ գործընթացի հեռանկարները եւ Գազայի հատվածում տիրող իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահի փեսա,  խորհրդական Ջարեդ Քուշների հետ, ինչպես նաեւ միջազգային բանակցությունների հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթի հետ, որոնք վերահսկում են պաղեստինա-իսրայելական կարգավորման նոր նախագծի զարգացումը:

«Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջընթացը, տարածաշրջանի իրադարձություննները, Գազայի հատվածում իրավիճակը՝ անվտանգության եւ հումանիտար տեսանկյունից», - ասվում է հաղորդագրության մեջ:

«Կառավարության ղեկավար Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել նախագահ Թրամփին Իսրայելին ցուցաբերած աջակցության համար», - ասվում է հաղորդագրությունում:

Պաղեստինի ղեկավարությունը հրաժարվել է ընդունել Թրամփի դեսպանորդներին `շարունակելով ԱՄՆ վարչակազմի բոյկոտը, որը 2017 թվականի վերջին ճանաչել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք՝ անտեսելով քաղաքի արեւելյան մասի նկատմամբ պաղեստինցիների պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news