News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը


Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այսօր՝ հունիսի 22-ին քաղաքապետարանում գումարված ավագանու նիստում մեկնաբանել է իր հրաժարականի պատճառները:

«Արդեն մեկ շաբաթ է՝ «Արմավիր» նախաձեռնող խումբ ներկայացող անձանց կողմից հասարակական կանոնների պահպանման կարգի խախտմամբ, Արմավիրի բնականոն գործունեության խաթարման, ազգաբնակչության խաղաղ կյանքը խանգարելու պայմաններում իրականացվում են չարտոնված բողոքի ակցիաներ, հավաքներ, քայլերթեր եւ ավտոերթեր քաղաքի տարբեր մասերում՝ ի պահանջ իմ հրաժարականի: Հավաքների ընթացքում մասնակիցների թիվը մնաց խիստ սակավաթիվ՝ չգերազանցելով 50 անձը, որից կեսից ավելին այլ համայնքների ներկայացուցիչներ են: Արմավիրցիները գնահատեցին 14 տարիների իմ եւ իմ աշխատակիցների արդյունավետ եւ նվիրական գործունեությունը` ի շահ հարազատ քաղաքի եւ քաղաքացու»,- նիստի ժամանակ ասել է Ռուբեն Խլղաթյանը:

Նա, սակայն, որոշել է հրաժարվել քաղաքապետի պաշտոնից, իր խոսքով, համայնքի հասարակական կյանքը չխաթարելու համար: «Հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում իմ կողմից համայնքի ղեկավարի լիազորությունների կատարումը հղի է համայնքի հասարակական կյանքի ապակայունացմամբ, հայտարարում եմ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հրաժարականը»,- ասել է Խլղաթյանը:

Նա հավելել է, որ երկար տարիներ գործել է անաչառ եւ շնորհակալություն հայտնել այն արմավիրցիներին, ովքեր եղել են եւ մնում են իր կողքին:

Ավագանու որոշմամբ՝ քաղաքապետի հրաժարականի դիմումն ընդունվել է:

Տպել
Ամենաշատ
Partner news