News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային հանրությունն Այրիների միջազգային օրն (International Widow’s Day) առաջին անգամ նշել է 2011 թվականին: Այն հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել առանց տղամարդու աջակցության մնացած եւ ծանր դրության մեջ ապրող կանանց եւ երեխաներին: Համապատասխան բանաձեւը (№ A/RES/65/189) ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովն ընդունել է 2010 թվականի դեկտեմբերին, գրոմ է Calend-ը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում շուրջ 250 մլն այրի կա, որոնցից 115 մլն-ն աղքատության մեջ է ապրում:

Բազմաթիվ այրիներ բնակվում են այնպիսի երկրներում, որտեղ զինված հակամարտություններ են մոլեգնում: Նրանց դրությունն առավել ծանր է: Այդ կանայք ամուսիններին կորցնում են երիտասարդ տարիքում՝ ստիպված լինելով երեխաներին մեծացնել ռազմական գործողությունների պայմաններում եւ առանց կողմնակի աջակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ