News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 17
Տեսնել լրահոսը

Նախկին իշխանությունները բազմաթիվ հարցերում զլացել են եւ ունեցել են պրակտիկա՝ չանել բաներ, որոնք պետք է անեին: Այս մասին այսօր` հունիսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով կառավարական առանձնատների ջրի պարտքի մասին հայտարարություններին:

«Ես կարծում եմ, որ «խուճուճ հաշվարկներ» են եղել, եւ վարչապետը ներկայացրել է այն թիվը, որը վրիպակ է եղել: Այո, նախկինում կուտակված պարտքեր կան, այս պահին ճշտվում են տվյալները: Նախկին իշխանությունների հասցեին թող չարախոսություն չլինի, բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բազմաթիվ հարցերում զլացել են եւ ունեցել են պրակտիկա՝ չանել բաներ, որոնք պետք է անեին: Սակայն անմեղության կանխավարկածը չխախտեմ, գուցե ինչ-որ տեխնիկական խնդիրներ են»,- ասել է Միրզոյանը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ընդունելով «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, ասել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի եւ հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի: Ավելի ուշ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հայտարարել էր, թե այդ թիվը վրիպակ է, եւ այժմ թիվը ճշգրտվում է:

Տպել
Ամենաշատ
Partner news