News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Տարիներ շարունակ իշխանությունների կողմից արվող քարոզչությունը, թե բանակը սրբության սրբոց է, ոչ մի գրոշի արժեք չուներ: Այս մասին այսօր` հունիսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` անդրադառնալով գեներալ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ-ի բացահայտումներին:

«Տարիներ շարունակ քարոզչության միջոցով ասվել է, որ բանակը, ԶՈՒ-ն սրբության սրբոց է, ասել են՝ առաջին հերթին անվտանգության խնդիր կա, եւ այստեղ ով որեւէ չարաշահում անի, նա դավաճան է: Այնպիսի պաթոսախառն տեքստեր էին հորդում զանազան պաշտոնյաների կողմից, որ ասում էինք՝ այս մարդիկ կարող են ամեն ինչ անել, բայց ոչ բանակիեւ պաշտպանության ոլորտում: Եվ մենք էլ, որ քննադատում էինք, ասում, որ խնդիր կա, մատուցվում էինք իբր պակաս հայրենասերներ: Երբ մեզ ասում էին ազգ-բանակ, ասում էինք՝ դա ի՞նչ է, չկա այդպիսի գրված հայեցակարգ, կան ինչ-որ հարցազրույցներ, ամեն մեկն իր տեսակետն ունի, ասում էին` մի խոսեք այդ բաների մասին, դուք ջուր եք լցնում թշնամու ջրաղացին:  Եվ ահա գալիս, հասնում ենք ճշմարտության պահին, եւ իրենց քարոզչությունը գրոշի արժեք չուներ»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ գողությունը գողություն է, լինի դա բանակից, թե մեկ այլ ոլորտից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում բացահայտել է  անօրինական զենք-զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմում դպրոցականների՝ զինվորներին ուղարկած օգնությունը, որն այդպես էլ չի հասել զինվորներին: ԱԱԾ-ն բացահայտել է, որ դպրոցականների հանգանակած օգնությունը՝ սննդից մինչեւ դողորայք եւ ներքնազգեստ, Մանվել Գրիգորյանը յուրացրել է, խտացրած կաթով ու պահածոյացված մսով կերակրել իր արջերին ու վայրի կենդանիներին:

Հունիսի 19-ին ԱԺ-ն արտահերթ նիստում Մանվել Գրիգորյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից, այնուհետեւ դատարանը 2 ամսով կալանավորեց Մանվել Գրիգորյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թալանել են «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբանի տունը՝ պատճառելով 1.5 մլն դրամի վնաս Է.
Հակոբյանը աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ-վնասվածքաբան․․․․
Վանաձորցի քրեական հեղինակություն է բերման ենթարկվել․ նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով
Դեպքի հանգամանքները պարզվում են․․․
Ոստիկանները բացահայտել են Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավարի ապօրինությունները
Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ համայքնի ղեկավարը հիշյալ խողովակների մի մասը վաճառել է․․․
Շաքրո Մոլոդոյը պաշտպանել է «օրենքով գող» Արտեմ Սարգսյանին
Չնայած գողերի կողմից սահմանված արգելքին, 2013թ․ մայիսին Արտեմը Կվեժովիչի (Գուրամ Չիխլաձե) ակտիվ աջակցությամբ ընդունվել է ընտանիք․․․
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները կանխել են ադրբեջանցիների «գողական սխոդկան» (ֆոտո)
«Սխոդկայի» ժամանակ ադրբեջանցի «օրենքով գողերն» ընդունել են Չուվաշիայից եւ Վրաստանից հեղինակավոր հյուրերի...
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. տաքսու վարորդը բռունցքով հարվածել է գլխին եւ դանակով ծակել բազուկը
Անհայտ անձը Երեւանի Պարույր Սեւակ փողոցի 48-ամյա բնակիչ է...
Ֆոտոռեպորտաժներ