News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Փրկարարները վերսկսել են հունիսի 9-ից անհետ կորած համարվող, աուտիզմով 14-ամյա Հայկին: Այսօր՝ հունիսի 22-ին ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ երեխայի կորելու մասին տեղեկությունն ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է հունիսի 9-ին ժամը 21:32-ին: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911»  ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004 թվականին ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ եւ կիսատաբատ:

Տեւական որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ հունիսի 18-ին գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Տպել
Ամենաշատ