News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կարծում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության տեսանյութը ոչ թե ՀՀԿ-ի խարանն է, այլ ամբողջ ժողովրդինը։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, թե այդ օրն առաջին անգամ է լսել, որ զինվորի հասանելիքն այլ նպատակով օգտագործվի։

«Դա մեր ամբողջ ժողովրդի ու բոլոր կուսակցությունների խարանն է, բոլորի համար անսպասելի երեւույթ է, ու պիտի սպասենք, տեսնենք իրավապահ համակարգն ինչ բնորոշում կտա։ Մանվել Գրիգորյանը, փաստորեն, հերոսի կոչում ուներ, եթե մարդը պատերազմի ժամանակ նման կոչում է ստացել ու ցանկացել է պատգամավոր դառնալ, ՀՀԿ ցուցակով  դարձել է պատգամավոր։ Մի մտածեք, որ այսօր Ձեզ հետ խոսում եմ ու վաղը Ձեր մեջ վատ բան տեսնեմ, ուրեմն՝ ես եմ մեղավոր, այդ Դուք եք մեղավոր»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ իրեն վատ է զգացել այդ տեսանյութը դիտելիս։

«Կուսակցությունն ի՞նչ կապ ունի նման արարքների հետ։ Երբ ես լսեցի, մտածեցի՝ դա նորություն է, որ մարդիկ կարող են զինվորի հասանելիք կերակուրը տանեն՝ ինչ-որ բաների համար օգտագործեն։ Շատ միամիտ էի, շատ վատ զգացի»,- հայտարարեց Սահակյանը։

Նա ասաց նաեւ, որ Մանվել Գրիգորյանի եւ առանձին մարդկանց արարքը չի ստվերելու ՀՀԿ-ի հեղինակությունը։ Անկախ ամեն ինչից՝ մասնակցելու են հաջորդ ընտրություններին, եւ էական չէ, թե որքան քվե կստանան։

«Հանրապետականի էպոխան երբեք չի ավարտվի, ինչքան կա հայ ժողովուրդը, այնքան կլինի Հանրապետականը: Դրա համար հարկավոր է կարդալ մեր ծրագրերը, գաղափարախոսությունը, մերն այն միակ ծրագիրն է, որի ճանապարհով անցնելու է հայ ժողովուրդը»,- վստահեցրեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի տանն ԱԱԾ-ն հայտնաբերել էր ահռելի քանակությամբ անօրինական զենք-զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի օրերին զինվորների համար դպրոցականների հանգանակած սնունդը եւ այլ պարագաներ։ Հայտնաբերվել էին նաեւ Սփյուռքից բանակի համար ուղարկված շտապ օգնության մեքենան եւ ամենագնացները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում հանցագործները սպանել են 3 ոստիկանների եւ Կարմիր խաչի աշխատակցին
Սպանությունների թվով առաջին տեղում Մեխիկո նահանգն է․․․
Գողացել էր մեքենաների լուսարձակները
30-ին, Երկաթուղայինների 8-րդ փողոցի թիվ 21/4 հասցեի բակից...
47 երթուղու ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել էր 37.000 դրամ
Պարզվել է, որ նա նույն օրը, թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում...
ԱՄՆ-ում կոկաինի հսկայական խմբաքանակ են բռնագրավել
«Մենք կշարունակենք ընդլայնել մեր հնարավորությունները եւ համագործակցությունը` այս անօրինական առեւտուրը դադարեցնելու համար...
Զինվորական համազգեստը՝ սպանության պատճառ. 29–ամյա երիտասարդը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման
Ալավերդիում անցած տարվա նոյեմբերին 30–ամյա երիտասարդի սպանության, եւս 1 անձի էլ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ...
«Դղյակի» սեփականատիրոջ սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. մեղադրանքը վերաորակվել է
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է վերաորակել Արա Մովսիսյանին առաջադրված մեղադրանքը...
Partner news