
Գերմանական ZF ընկերությունը ներկայացրել է հիբրիդային eAMT շարժահաղորդումը: Այն նախատեսված է բյուջետային մեքենաների համար եւ բաղկացած է մեկ կցորդիչով սովորական ռոբոտացված փոխանցման տուփից եւ հետեւի առանցքի վրա գտնվող էլեկտրական շարժիչից: Փորձառու շարժահաղորդումը տեղադրել են Renault Duster քրոսովերի վրա, հաղորդում է Motor-ը:
ZF-ի մասնագետների խոսքով, իրենց արտադրանքը վերացրել է ռոբոտացված փոխանցման տուփի բոլոր թերությունները: Հետեւի առանցքի վրա գտնվող էլեկտրական շարժիչի աշխատանքը համաձայնեցված է կցորդիչի հետ: Կցորդիչի անջատման դեպքում Էլեկտրական շարժիչը սկսում է աշխատել:
Ցուցադրվող մեքենան ստեղծվել է միացվող հիբրիդի տեսքով: Դրանում իրականացված են բոլոր ռեժիմները, որոնք հատուկ են հիբրիդների համա: