News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթական վերընտրման հեռանկարը անհանգստացնում է ոչ միայն շատ թուրքերի, այլեւ վախ է ներշնչում միջազգային հանրությանը: Այս մասին բրիտանական The Guardian-ում հրապարակված իր հոդվածում գրում է Սայմոն Թիսդոլը:

Հեղինակը գրում է, որ 15 տարի առաջ, երբ Էրդողանը եկավ իշխանության, նա վերածվեց աշխարհաքաղաքական սպառնալիքի: Իր իշխանության տարիներին Թուրքիան դադարեց լինել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հուսալի բարեկամը, եւ եթե բռնապետը վերընտրվի, դա կարող է Սիրիայում եւ ողջ Մերձավոր Արեւելքում անկայունության հանգեցնել:

Թիսդոլի խոսքով, Էրդողանը հավանաբար վերընտրվելու է ազգայնականների եւ պահպանողականների աջակցության շնորհիվ: Վերլուծաբանը կարծում է, որ պոպուլիստական, տարաձայնություններ առաջացնող քաղաքականությունը մեծ մարտահրավեր է արտասահմանյան գործընկերների համար:

Հեղինակը շեշտում է, որ Էրդողանը դեռ փորձում է նոր Օսմանյան սուլթանություն ստեղծել, եւ ի տարբերություն նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարած «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության, նա ավելի ու ավելի է մոտենում հարեւանների հետ խնդիրներին: «Պայմանական ազգային թշնամիներ ստեղծելով, նա ձայներ է շահում կամ գոնե կարծում է, որ շահում է», - գրում է վերլուծաբանը:

Մարդու իրավունքների եւ ընդհանուր ժողովրդավարական չափանիշների կոպիտ խախտումը, Վլադիմիր Պուտինի հետ նրա աճող ռազմական համագործակցությունը, որի խորհրդանիշը ռուսական ժամանակակից C-400 համակարգերի գնումն է, անկասկած, վատթարացումների կհանգեցնի, եթե նա վերընտրվի:

 «Թուրք ընտրողները պարտական են ոչ միայն իրենց, այլեւ ողջ աշխարհին: Նրանք պետք է վռնդեն նրան»,- եզրափակում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news