News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթը: Համապատասխան հանձնաժողովը, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու նպատակով, գնահատելու է գիտության եւ կրթության բնագավառներում դիմողների նշանակալի նվաճումներն ու ձեռքբերումները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի նիստում, որում ընդգրված են ԿԳ եւ պաշտպանության նախարարությունների, ինչպես նաեւ գիտության եը կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն արդյունավետ աշխատանք է մաղթել հանձնաժողովի անդամներին:

ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է հարցազրույցի անցկացման ընթացակարգը՝ ընդգծելով, որ որպես հիմնական մարտավարություն՝ որդեգրվել է անաչառության եւ սոցիալական արդարության պահպանման սկզբունքը:

«Որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետեւաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության եւ գիտության ասպարեզում, ինչպես նաեւ գիտելիքները»,- նշել է նախարարի տեղակալը:

Մրցույթի կազմակերպման նպատակով ձեւավորվել է երկու հանձնաժողով՝ հումանիտար եւ բնագիտական ուղղություններով: Մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ:

Տպել
Ամենաշատ
Partner news