News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պենտագոնը հայտնել է, որ անորոշ ժամկետով դադարեցրել է Հարավային Կորեայի հետ որոշ համատեղ զորավարժություններ՝ իրականացնելու համար Սինգապուրում ԱՄՆ ու ԿԺԴՀ առաջնորդների ձեռք բերված պայմանավորվածությունները, հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով Պենտագոնի մամլուլի քարտուղար Դանա Ուայթի հայտարարությունը։

«Ի աջակցություն Սինգապուրում բարձր մակարդակի վրա ձեռք բերված պայմանավորվածությունների ու մեր դաշնակից Կորեայի Հանրապետության հետ համակարգված ձեւով նախարար Մեթիսը անորոշ ժամկետով դադարեցրել է որոշ զորավարժություններ»,- ասել է Դանա Ուայթը։

Նա նշել է, որ «դա ներառում է Freedom GUARDIAN –ի դադարեցում՝ ռազմածովային փոխանակության ծրագրով երկու կորեական զորավարժությունների հետ միասին, որոնք առաջիկա երեք ամիսներին էին ծրագրված ։

Ուայթը շեշտել է, որ դա նաեւ արվում է «ի աջակցություն գալիք դիվանագիտական բանակցությունների՝ պետքարտուղար Պոմպեոյի ղեկավարությամբ»։ «Հետագա որոշումները կախված կլինեն նրանից, արդյոք ԿԺԴՀ-ն կշարունակի արդյունավետ բանակցությունները բարի կամքի ոգով»,- հայտնել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ