News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌՕՈւ A-29 Super Tucano թեթեւաշարժիչ օդանավը վթարի է ենթարկվել Նյու Մեքսիկոյում։ Այդ մասին ասվում է Հոլլոման ավիաբազայի ներկայացուցիչների հայտարարության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին Ռեդ Ռիո հրաձգարանի մոտակայքում տեղական ժամանակով ժամը մոտ 11։30-ին։ Օդաչուն վնասվածքներ էր ստացել ու հոսպիտալացվել։ Երկրորդ տուժած զինծառայողի մասին տեղեկությունները ճշգրտվում են։

A-29 Super Tucano –ն բրազիլական թեթեւաշարժիչ EMB-314 Super Tucano գրոհիչի մոդիֆիկացիան է, որը նախատեսված է ԱՄՆ ՌՕՈւ-ի համար։ Պենտագոնը այն օգտագործում է  օդաչուների նախապատրաստման, հետախուզության ու զորքերի ավիացիոն աջակցության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ