News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երաժիշտ Վինսենթ Փոլ Էբբոտը, որը առավել հայտնի է որպես Pantera խմբի համահիմնադիր ու թմբկահար, մահացել է 55 տարեկանում։ Այս մասին հայտնում է կոլեկտիվի Facebook-յան էջը։

«Վինսենթ Փոլ Էբբոտը մահացել է։ Տեղի ունեցածի մանրամասները դեռ անհայտ են։ Երաժշտի ընտանիքը խնդրում է այս իրավիճակում հարգանք դրսեւորել երաժշտի անձնական կյանքի հանդեպ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էբբոթը Pantera խումբը հիմնել է իր կրտսեր եղբոր՝ Դայմբեգ Դերելի հետ միասին 1981-ին։ Կոլեկտիվը հաջողության է հասել, երբ սկսել է երգել Ֆիլ Անսելմոն։ Իր կարիերայի ըթնացքում խումբը ձայնագրել է ինը ստուդիայական ալբոմ ու չորս անգամ առաջադրվել «Գրեմմի» մրցանակի։

Խմբի կազմալուծումից հետո, 2003-ին, Էբբոթ եղբայրները ստեղծել են Damageplan խումբը։ 2006-ին Mudvayne ու Nothingface խմբերի մասնակիցնեի հետ միասին Վինի Փոլը ստեղծել է Hellyeah խումբը, 12 տարվա աշխատանքի ընթացքում այն թողարկել է հինգ ալբոմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ