News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 22-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանն այցելել է ոստիկանության Հադրութի շրջանային բաժին եւ հանդիպում ունեցավ շրջբաժնի ծառայողների հետ։

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են¸ Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը¸ ոստիկանության պետի 1-ին տեղակալ¸ ոստիկանության գեներալ-մայոր Անդրանիկ Հակոբյանը¸ շրջանի դատախազն ու ազգային անվտանգության ծառայության պատասխանատուն։

Սկզբից ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակել է ոստիկանության պետի հրամանները¸ որոնց համաձայն ոստիկանության փոխգնդապետ Արծվիկ Հայրապետյանը անձնական նախաձեռնությամբ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից¸ իսկ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանը ազատվել է ոստիկանության տնտեսական եւ պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոնից եւ նշանակվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնին։

Ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել Արծվիկ Հայրապետյանին ոստիկանության համակարգում երկարամյա ծառայության եւ շրջանի բնակիչների անկեղծ հարգանքին արժանանալու համար եւ պարգեւատրել նրան հուշանվերով։

Նորանշանակ շրջբաժնի պետին մաղթելով արգասաբեր ծառայության ոստիկանության պետը համոզմունք է հայտնել¸ որ ոստիկանության մայոր Արտյոմ Ավանեսյանը ամրապնդելով համագործակցությունը ինչպես շրջվարչակազմի¸ այնպես էլ շրջանի իրավապահ կառույցների պատասխանատուների հետ¸ իր սկզբունքայնությամբ կկարողանա անհանդուրժողականություն դրսեւորել օրինախախտի հանդեպ¸ իսկ հոգատար ու սրտացավ վերաբերմունքի միջոցով՝ էլ ավելի ամրապնդել հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վստահությունը։

Շրջվարչակազմի ղակավար Իվան Ավանեսյանը իր հերթին շնորհավորելով նորանշանակ շրջբաժնի պետին՝ պատրաստակամություն է հայտնել նպաստել ոստիկանության կողմից իրականացվող հասարակական անվտանգության պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ այդ կերպ նպաստելով հասարակության խաղաղ կենսագործունեության պայմանների ապահովմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ