News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Mercury տիեզերանավի թռիչքի ժամանակ Կարիբյան ավազանում տեղի ունեցած նավաբեկությունների մասին հավաքված տեղեկությունները կարող են օգտագործվել ստորջրյա հետազոտությունների համար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Տվյալները հավաքվել էին տիեզերագնաց Գորդոն Կուպերի կողմից Mercury 9 տիեզերական կապսուլայով թռիչքի ժամանակ, 1963 թ մայիսի 15-ին։ Հեռուստաընկերությունը հայտնում է, որ Կուպերի առաջ խնդիր էր դրված հետեւել օբյեկտներին, որոնք միջուկային սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար։

Դիտարկումների արդյունքներով նա կազմել է Կարիբյան ավազանի քարտեզը, որտեղ նշել է ավելի քան 100 անոմալիաներ, որոնց մի մասը, գուցե, նավաբեկությունների վայրերն էին։ Մահից առաջ՝ 2004-ին, Գորդոն Կուպերը իր կազմած քարտեզը փոխանցել է Դարել Միկլոսին, նավաբեկությունների պատմության հարցերով փորձագետին։

Այս քարտեզի վրա Բահամյան կղզիների տարածքում նշված է առնվազն 11 վայր, որտեղ հնարավոր է մի քանի հարյուր տարի առաջ նավաբեկության ենթարկված նավերն են գտնվում՝ բեռնված արծաթով ու ոսկով։ Որոնումների համար օգտագործելու են փոքր չափերի սուզանավեր, որոնք սարքավորված են մետաղադետեկտորներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ