News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հունիսի 22-ին, հաղորդում է ստացվել Արցախի  ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 4-ամյա Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:

Պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետեւանքով ստացել էր վերքեր եւ հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետեւանքով մահացել:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արեւիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝  11-ամյա Կ.Գ-ի  դիակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետեւանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր եւ հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետեւանքով «Արեւիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հսկայական սառցաբեկորը սպառնում է գրենլանդական գյուղին
​«Դրանում ճաքեր եւ անցքեր կան: Մենք մտավախություն ունենք, որ այն կարող է կոտրվել յուրաքանչյուր պահի...
Ճապոնիայում ջրհեղեղից հասցված վնասը 389 մլն դոլար է կազմել
Առնվազն 216 մարդ է մահացել...
Վրաերթ Երեւանում. հետիոտնը չթույլատրված հատվածով է փողոցն անցել
Վարորդը տեղում սթափության փորձաքննության է ենթարկվել...
Շպիցբերգենում ուղեւորատար նավը բախվել է նավամատույցին
Arctic Explorer AS նորվեգական տուրիստական ընկերությանը պատկանող նավն օտարերկրյա զբոսաշրջիկների էր տեղափոխում...
Վեց հարբած ուղևորներ թռիչքից առաջ ինքնաթիռից դուրս են հրավիրվել ոչ ադեկվատ պահվածքի համար
Նախանական տվյալներով, ուղեւորները դեպի Մոսկվա թռիչքից առաջ օդանավակայանի սրճարանում սպիրտային խմիչքը չարաշահել են․․․
Իրաքում զանգվածային ցույցերը զոհերի են հանգեցրել
Էն Նաջաֆում կառավարությունը պարետային ժամ է մտցրել․․․
Ամենաշատ
Partner news