News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյանն Blue Origin ընկերությունը մտադիր է 2019 թվականին սկսել զբոսաշրջիկների համար իր New Shepard նավով մերձուղեծրային չվերթների տոմսերի վաճառքը, հաղորդում է Spacenews շաբաթաթերթի կայքը՝ հղում կատարելով ընկերության փոխնախագահ Ռոբերտ Մեյերսոնին:

«Մենք մտադիր ենք շուտով մեր առաջին ուղեւորներին տիեզերք ուղարկել: Մենք ակնկալում ենք, որ տոմսերի վաճառքը կսկսվի 2019 թվականին », - գրում է շաբաթաթերթը:

«Ընդ որում դրանք լինելու են ոչ թե տիեզերագնացներ, այլ սովորական քաղաքացիներ: Մենք դա անելու ենք, երբ պատրաստ լինենք, եւ ոչ մի րոպե առաջ», - ավելացրել է նա:

Փորձագետների գնահատականների համաձայն, մերձուղեծրային թռիչք կատարելու ցանկություն ունեցողները պետք է  200-250 հազար դոլար գումար պատրաստեն: Ենթադրվում է, որ New Shepard-ը կկարողանա վեց ուղեւորի տեղավորել:

Blue Origin-ի հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը 2017-ի ապրիլին ասել էր, որ ամբողջ թռիչքի տեւողությունը՝ մեկնարկից մինչեւ վայրէջքն չի գերազանցի 11 րոպեն: Տիեզերք հասնելուց հետո, կարելի է արձակել անվտանգության գոտին եւ մոտ 4 րոպե անկշռության վիճակում անցկացնել:

Ըստ ընկերության աշխատակիցների, ուղեծիր ուղեւորվելու մտադրության մասին արդեն մոտ 700 մարդ է հայտնել, որոնց թվում են հոլիվուդյան աստղեր Լեոնարդո Դի Կապրիոն, Թոմ Հենքսը եւ Անջելինա Ջոլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NASA-ն 2023թ․ առաջին ամերիկյան լուսնագնացը կուղարկի Երկրի արբանյակի վրա
Այս ծրագրերի իրականացման առաջին քայլը դարձել է NASA-ի եւ առաջատար ինը տիեզերական սթարթափների ու խոշոր ընկերությունների միջեւ կնքված համաձայնագիրը․․․
2030 թվականին տիեզերական ծառայությունների շուկան կրկնակի կաճի
SpaceX-ը խոստանում է, որ Նյու Յորքից Շանհայ հնարավոր կլինի հասնել հրթիռային ինքնաթիռով ընդամենը 40 րոպեում …
ԱՄՆ-ն Ռուսաստանին եւ Չինաստանին մեղադրել է տիեզերքում կոնֆլիկտների ռիսկերի մեծացման մեջ
Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ ՌԴ-ն լրջորեն է վերաբերվում տիեզերքում սպառազինության մրցավազքի կանխմանը, երբ մշակում է ցամաքային բազավորման հակաարբանյակային զենք…
NASA-ն տեղեկացրել է Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին
Երկրին մոտենում է EA2 խոշոր աստղակերպը...
NASA-ում չեն բացառում, որ Մարսի վրա առաջինը կին կիջնի
Կանայք անպայման կներառվեն դեպի Լուսին գործակալության հաջորդ առաքելության մեջ…
Չինաստանի քվանտային արբանյակը կարող է վայրկյանում մինչեւ 400 հազար բանալի փոխանցել
Գիտական փորձարկումները, որ նախատեսում էին կատարել 2 տարում, հաջողվել է իրականացնել 3 ամսում…