News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը գիտակցաբար հեռացավ պետական համակարգից եւ դրանից հետո Հայաստանում սկսվեց քաղաքական նոր ժամանակաշրջան: Այս մասին  այսօր՝ հունիսի 23-ին,  «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման համագումարին ասել է Խաչիկ Ասրյանը՝ մեկնաբանելով, թե ինչ կապ ունի իրենց կուսակցությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Սյունիքում ստեղծել եմ «Սյունյաց արծիվներ» կազմակերպությունը, որը 7 տարիների ընթացքում իրականացրեց 821 հայրենասիրական միջոցառում, եւ այդ կազմակերպությունը ես հիմնադրեցի իմ ուժերով եւ միայնակ, այնուհետեւ 2010 թվականին ես Երեւանում հիմնադրեցի «Հայոց արծիվներ» կազմակերպությունը, որը իրականացրել է 680 միջոցառում, եւ դա նույնպես հիմնադրեցի ես՝ ինքնուրույն եւ մենակ:

Այսօր ձեր հետ միասին մենք հիմնադրում ենք «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը եւ իմ 26 տարվա հայրենանվեր գործունեությանը ականատես լինելով, ինչպե՞ս  Սերժ Սարգսյանը կարող է որեւէ կապ ունենալ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադրման հետ: Ինչո՞ւ, վատ է՝  Խաչիկ Ասրյանը սյունեցու իր կերպարով միշտ էլ հավատարիմ է եղել հայոց պետականությանը, ազգային բանակին, հայոց նախագահին, որն է այստեղ սխալը, սխալն այն է, որ ես չպիտի լինեմ հավատարմ տեսակ, չպիտի խոնարհվեմ իմ արժեքների առաջ»,-ասել է նա:

Խաչիկ Ասրյանը իրենց կուսակցության արտաքին քաղաքականության մասին խոսելով ասել է, որ իրենք գտնում են որ պետք է զարգացնել հարաբերություններ ՀՀ դաշնակից ՌԴ-ի հետ եւ անսասան պահեն կապերը Վրաստանի եւ Իրանի հետ:

Նշենք, որ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հիմնվել է այսօր, նախագահ է ընտրվել Խաչիկ Ասրյանը:

Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն էր, ՀՀԿ անդամ, սակայն իշխանափոխությունից հետո հրաժարական տվեց պաշտոնից եւ լքեց ՀՀԿ-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news