News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները հենց հեղափոխական են եղել, քանի որ իշխանության էությունն է ձևափոխվել։ Այս մասին «Ընտրական օրենսգիրքը որպես քաղաքացիական հասարակության անկյունաքար» թեմայով քննարկումների ժամանակ հունիսի 23-ին հայտնել է Աղասի Ենոքյանը։

Նրա խոսքով՝ Ընտրական օրենսգրքին զուգահետ անհրաժեշտ է քննարկել նաև սահմանադրական փոփոխությունները։  «Մեր երկրում ընտրական օրենսգիրքը իրավաբանական փաստաթուղթ չէ։ Այն ավելի շուտ քաղաքական փաստաթուղթ է։ Ու առայսօր արվում էր ամեն ինչ այն խախտելու համար, մինչդեռ իրականում այն պետք է ձևավորեր իշխանությունը»,- ասել է Ենոքյանը։

Ընդ որում նա նշել է, որ ԸՕ-ն մինչև այսօր օգտագործվել է ակնհայտ խախտումներով՝ այս կամ այն անձանց շահերի համար՝ սեփական քաղաքական իշխանությունը վերարտադրելու նպատակով։

Գնահատական տալով Հայաստանի վերջին իրադարձություններին՝ Ենոքյանը վստահություն է հայտնել, որ տեղի է ունեցել խաղաղ, բայց շատերի համար անսպասելի հեղափոխություն։ Սակայն հեղափոխությունը, նշեց քաղաքագետը, միշտ անսպասելի է տեղի ունենում, ինչը միանգամայն բնական ու նորմալ է։

Փորձագետը համարում է, որ ժամանակը ՀՀԿ-ի օգտին չէ, քանի որ այն հասարակության աչքերում լրիվ հեղինակազրկվել է։ «Մենք ինքներս ենք տեսնում, թե ինչպես են այդ կուսակցության շարքային ու նույնիսկ բարձրաստիճան անդամները լքում դրա շարքերը։ Այնպես որ ՀՀԿ-ն ինքն է շահագրգռված, որպեսզի արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցնեն, քանի դեռ ՀՀԿ-ն վերջնականապես չի տապալվել»,- ամփոփեց Աղասի Ենոքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ