News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայում 93 տարեկանում մահացել է նախկին վարչապետ Կիմ Ջոն Պհիլը, փոխանցում է «ՌԲԿ»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Քաղաքական գործիչը մահացել է Սունչոնխյանի համալսարանական հիվանդանոցում: Ըստ գործակալության՝ մահը պայմանավորված էր տարիքի հետ կապված բարդություններով:

Կիմ Ջոն Պխիլը ծնվել է 1926 թվականի հունվարի 7-ին: 1949 թվականին ավարտել է Կորեայի ռազմական ակադեմիան: 1961-ին քաղաքական գործիչը կանգնած է եղել Կորեայի կենտրոնական հետախուզական վարչության ստեղծման հիմքերում, որը ղեկավարել է մինչեւ 1963 թվականը: Գործակալության տվյալներով՝ հետախուզական վարչությունը նա օգտագործել է իր քաղաքական հակառակորդների դեմ, այդ թվում՝ 1990-ականների վերջին Հարավային Կորեայի նախագահ դարձած ընդդիմության առաջնորդ Կիմ Դե Չժունի դեմ: Քիմ Ջոն Պխիլը երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը՝ 1971-1975 եւ 1998-2000 թվականներին: 2004-ին նա հեռացել է քաղաքականությունից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news