News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Փրկարարներն Աբովյան քաղաքում շարունակում են որոնել հունիսի 9-ից անհետ կորած համարվող, աուտիզմով տառապող 14-ամյա Հայկ Հարությունյանին:

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ այսօր՝ ժամը 13:45-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում վերսկսվել են կորած երեխայի որոնողական աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է 7 փրկարար:

Նշենք, որ դեռ երեկ ուշ երեկոյան ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Հայկ Հարությունյանին նկատել են Աբովյան քաղաքում: Մի քանի ժամ տեւած որոնումներն արդյունք չէին տվել եւ փրկարարները դադարեցրել էին աշխատանքը:

Հիշեցնենք, որ երեխայի կորելու մասին տեղեկությունն ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է հունիսի 9-ին: Ըստ եղբոր ահազանգի՝ Հայկը հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ եւ կիսատաբատ:

Տեւական որոնողական աշխատանքներն արդյունք չտվեցին, եւ հունիսի 18-ին գլխավոր դատախազությունում քրեական գործ հարուցվեց՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից միջավայրի աղտոտումը պաշտոնատար անձինք թաքցրել են. Հարուցվել է քրգործ
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են...
17 ընկերության բաժնետոմս վաճառվել է մեկ արտասահմանյան ընկերության. հարուցվել է քրգործ
19 ընկերությունների բաժնետոմսերը տարբեր ժամանակներում ձեռք են բերվել մի քանի անձանց...
Իտալիայում գտել են Ռուբենսի եւ Ռենուարի գողացված կտավները
Կողոպտիչները կապ էին հաստատել արվեստի երկու դիլերների հետ՝ ներկայանալով որպես իսրայելցի գործարար եւ ռաբբի...
Պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը. առաջադրվել է մեղադրանք
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացուց հաղորդում էր ստացվել...
Միսուրիում լճում նավաբեկության զոհերի թիվը հասել է 11-ի
Նավում ընդհանուր 31 մարդ է եղել, ներառյալ երեխաներ…
Բրազիլիայում տան վրա զինված հարձակման հետեւանքով յոթ մարդ է զոհվել
Ոստիկանության տվյալներով՝ հարձակման ենթարկված տունը նախկինում օգտագործվել է որպես թմրամոլների բույն...
Ամենաշատ
Partner news