News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջերմուկի բնակիչները փակել են  դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ բողոքելով հանքի շահագործման դեմ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երկիր ծիրանի» կուսակցության  նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Բողոքող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ արդեն երկրորդ օրն է, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը փակ է:

«Մենք մի քանի անգամ էլ ենք փակել ճանապարհը, սակայն մեզ ասել են, որ աշխատանքները չեն շարունակվի հանքում, սակայն դրանից հետո ոսկու հանքում ավելի մեծ թափով են աշխատանքներ տարվում, դրա համար այս անգամ բողոքի ակցիաները չենք դադարեցնի»,-ասաց ճանապարհը փակած քաղաքացիներից Էդգարը:

Բողոքող քաղաքացիները կոչ արեցին բոլորին միանալ իրենց, քանի որ Ամուլսարի շահագործումով ոչ միայն իրենք են վնասվում, այլեւ Հայաստանի բնակչությունը:

Նրանք հայտարարեցին, որ երկուշաբթի օրը  բողոքի ակցիա են անցկացնելու նաեւ Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ